13:14  ,  2 սեպտեմբերի, 2015

Սիմոնյանն այլեւս ՌՖՄ նախագահի պաշտոնակատար չէ, Մուտկոն՝ նախագահ, Ժիրինովսկու որդին՝ ՌՖՄ գործկոմի անդամ

Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը հայտարարել է լիազորությունները վայր դնելու մասին: Դրանից հետո ՌՖՄ նախագահ է դարձել Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն: Նախագահի այլ թեկնածու չի եղել, հաղորդում է rsport-ը:

ՌՖՄ առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել աշխատանքը կազմակերպությունում, եթե լինի համապատասխան առաջարկ:

ՌՖՄ գործադիր կոմիտեի անդամ է ընտրվել նաեւ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու որդի Իգոր Լիեբեդեւը, որը Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակն է:

Մինչեւ Եվրո-2016-ի ընտրական փուլի ավարտը Լեոնիդ Սլուցկին կհամատեղի Ռուսաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչի պաշտոնները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում