11:11  ,  2 սեպտեմբերի, 2015

Անգլիայի հավաքականի թեկնածուն հրաժարվում է խաղալ իր ակումբում

«Վեստ Բրոմվիչի» հարձակվող Սայդո Բերահինոն հրաժարվել է հանդես գալ անգլիական ակումբի կազմում: Պատճառը 22-ամյա ֆուտբոլիստի ձախողված տրանսֆերն է Լոնդոնի «Տոտենհեմ», գրում է BBC-ն:

«Վեստ Բրոմվիչը» մերժել է Բերահինոյի տեղափոխության հարցով «Տոտենհեմի» 4 առաջարկները: Դրանից հետո անգլիացին թվիթերյան էջում գրել է, որ չի ցանկանում հանդես գալ անգլիական ակումբի տնօրենների խորհուրդի ղակավար Ջերեմի Պիսի թիմում:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ լոնդոնյան ակումբը 23 միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկել Բերահինոյի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում