01:15  ,  2 սեպտեմբերի, 2015

Ռումյան Հովսեփյանը վերադառնում է Ուկրաինայի առաջնություն

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Ռումյան Հովսեփյանը վերադարձել է Ուկրաինայի առաջնություն եւ հանդես կգա Դնեպրոձերժինսկի «Ստալ» ակումբում: Այդ մասին 23-ամյա կիսապաշտպանը հայտնել է ֆեյսբուքյան էջում, ինչպես նաեւ Հայաստանի հավաքականին հաջողություն է մաղթել առաջիկա խաղերում:

Հովսեփյանի նախորդ ակումբն էր Երեւանի «Փյունիկը», որի կազմում նա մասնակցեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին: Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը խաղում էր Դոնեցկի «Մետալուրգում», որը լուծարվել էր՝ միանալով «Ստալին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում