09:43  ,  2 սեպտեմբերի, 2015

Անգլիական ակումբները սահմանել են հերթական տրանսֆերային ռեկորդը (ֆոտո)

Անգլիայի Պրեմյեր լիգայի ակումբներն այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար ծախսել են 897,7 միլիոն ֆունտ ստերլինգ եւ 416,6 միլիոն էլ վաստակել են խաղացողների վաճառքից: Դա ռեկորդային ցուցանիշ է համաշխարհային ֆուտբոլում, փոխանցում է սպորտում ֆինանսների վրա կենտրոնացած Sporting Intelligence-ը:

Նորեկներ ձեռք բերելու վրա ամենաշատը ծախսել է «Մանչեսթեր Սիթին», որն իրականացրել է 154,2 միլիոն ֆունտի տրանսֆեր: Ֆուտբոլիստների վաճառքից ամենամեծ եկամուտն ունեցել է «Մանչեսթեր Յունայթեդը», որը ստացել է 72 միլիոն ֆունտ:

Բալանսի առումով ամենաշահավետ գործարքներն ունեցել է «Սաութհեմփթոնը», որը ծախսել է 41.7 միլիոն եւ վաճառել է 38.5 միլիոնի խաղացողներ: Սաութհեմփթոն քաղաքի թիմն ունեցել է 3.2 միլիոնի կորուստ, իսկ «Մանչեսթեր Սիթիի» մոտ այդ ցուցանիշը հասնում է 101, 3 միլիոնի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս