Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային 10 միլիոն եվրո փոխհատուցում կվճարի նրա տրանսֆերի ձախողման համար, գրում AS-ը:
Հիշեցնենք, որ 2 ակումբները պայմանավորվել էին 24-ամյա իսպանացու տեղափոխության վերաբերյալ, սակայն տրանսֆերը չէր կայացել փաստաթղթերն ուշացնելու պատճառով: Արքայական ակումբը դրանում մեղադրում է «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ անգլիացիները պնդում են, որ բոլոր փաստաթղթերն ուղարկել են ժամանակին:
2016-ի ամռանը Դե Խեան ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում