23:48  ,  1 սեպտեմբերի, 2015

«Ռեալը» 10 միլիոն եվրո փոխհատուցում կվճարի Դե Խեային

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային 10 միլիոն եվրո փոխհատուցում կվճարի նրա տրանսֆերի ձախողման համար, գրում AS-ը:

Հիշեցնենք, որ 2 ակումբները պայմանավորվել էին 24-ամյա իսպանացու տեղափոխության վերաբերյալ, սակայն տրանսֆերը չէր կայացել փաստաթղթերն ուշացնելու պատճառով: Արքայական ակումբը դրանում մեղադրում է «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ անգլիացիները պնդում են, որ բոլոր փաստաթղթերն ուղարկել են ժամանակին:

2016-ի ամռանը Դե Խեան ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում