23:11  ,  1 սեպտեմբերի, 2015

Ռոնալդուի եւ Բենիտեսի հարաբերությունները լարված են

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի եւ Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի հարաբերությունները վերջին օրերին սրվել են, գրում է El Confidencial-ը:

Իսպանացի մասնագետի ընտրած խաղաոճի պատճառով պորտուգալացի հարձակվողն իրեն լավ չի զգում խաղադաշտում: Իսպանիայի առաջնության մեկնարկային 2 տուրերում Ռոնալդուն չի կարողացել դառնալ գոլի հեղինակ, ինչն ազդում է նրա տրամադրության վրա:

Ավելի վաղ Բենիտեսը հայտարարել էր, որ Ռոնալդուն լավագույնն է աշխարհում եւ նրա հետ կոնֆլիկտ չունի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում