22:40  ,  1 սեպտեմբերի, 2015

«Ուրալը» մնաց առանց գլխավոր մարզիչի

Բելառուս մասնագետ Վիկտոր Գոնչարենկոն հեռացել է Եկատերինբուրգի «Ուրալի» գլխավոր մարզիչի պաշտոնից: Կողմերը պայմանագիրը խզել են երկկողմ համաձայնությամբ հայտնում է ակումբի կայքը:

Գոնչարենկոն 2015-ի հունիսից էր գլխավորում «Ուրալը»: Նա Եկատերինբուրգից հեռացել էր «Ուրալի» եւ Գրոզնիի «Թերեկի» միջեւ Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի սկանդալային խաղից առաջ: «Ուրալում» հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում