00:48  ,  2 սեպտեմբերի, 2015

«Բորուսիայի» ղեկավար. Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերն ահավոր են

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամկետներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:

«Ամառային տրանսֆերային պատուհանը պետք է փակվի օգոստոսի 1-ին: Այն, ինչ տեղի է ունենում պատուհանի վերջին 2-3 օրերին, ահավոր է: Օգոստոսի 30-ին եւ 31-ին առաջատար ակումբները ֆուտբոլիստներ են գնում 20-50 միլիոն եվրոյով: Մարզիչներն էլ չեն հասկանում, թե ինչու են մրցաշրջանի նախապատրաստական փուլն անցկացնում այլ կազմով, իսկ առաջնությունը սկսում են այլ կազմով»,- Վացկեի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլային Եվրոպայում ամառային տրանսֆերային պատուհանը փակվում է օգոստոսի 31-ին: Միայն Անգլիայի Պրեմյեր լիգայում տեղափոխություններ կարող են տեղի ունենալ նաեւ սեպտեմբերի 1-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում