22:08  ,  1 սեպտեմբերի, 2015

Գագիկ Դաղբաշյանը գոլի հեղինակ է դարձել Սլովակիայի Գավաթում

Ֆուտբոլի Սլովակիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Ռուժոմբերոկը» 7:0 հաշվով հաղթել է «Սարիսկե Միչալանիին», հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացել է Երեւանի «Բանանցի» նախկին պաշտպան Գագիկ Դաղբաշյանը:  

Սլովակիայի ընթացիկ առաջնությունում 24-ամյա Դաղբաշյանը մասնակցել է ընդամենը 1 խաղի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում