20:21  ,  1 սեպտեմբերի, 2015

Ռուսաստանի Գավաթ. 1/16 եզրափակիչի զույգերը

Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Մոսկվայի «Սպարտակի» (Յուրա Մովսիսյան, Արաս Օզբիլիս) մրցակիցը կլինի Նիժնի Նովգորոդի «Վոլգան» (Արթուր Սարկիսով, Արթուր Մինոսյան)։

Երեւանի «Ուլիսի» նախկին ֆուտբոլիստներից կորիզ ձեւավորած Արմավիրի «Տորպեդոն» կհանդիպի Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ (մարզչական շտաբում է Սարգիս Հովհաննիսյանը)։

Պերմի «Ամկարը» (Ռոբերտ Արզումանյան) կխաղա Նալչիկի «Սպարտակի», Մախաչկալայի «Անժին» (Կառլեն Մկրտչյան)՝ Սարատովի «Սոկոլի», Եկատերինբուրգի «Ուրալը» (Էդգար Մանուչարյան)՝ «Ենիսեյի», «ԲՄԱ-Էներգիան» (գլխավոր մարզիչն է Ալեքսանդր Գրիգորյանը)՝ Կազանի Ռուբինի հետ։

Ռուսաստանի Գավաթ, 1/16 եզրափակիչ

«Վոլգա Տվեր» - «Զենիթ»

«Տոսնո» - «Ռոստով»

«Լոկոմոտիվ Լիսկի» - «Դինամո Մոսկվա»

«Տորպեդո Արմավիր» - «Լոկոմոտիվ Մոսկվա»

«Սախալին» - «Ուֆա»

«Վոլգա Նիժնի Նովգորոդ» - «Սպարտակ Մոսկվա»

«Սպարտակ Նալչիկ» - «Ամկար»

«Զենիթ Իժեւսկ» - «Կրասնոդար»

«Բայկալ» - ԲԿՄԱ

«Սպարտակ Տամբով» - «Կռիլյա Սովետով»

«Սոկոլ» - «Անժի»

«Խիմկի» - «Մորդովիա»

«Շիննիկ»/«Շախտյոր Պեշելան» - «Կուբան»

«Նոստա» - «Թերեկ»

«Ենիսեյ» - «Ուրալ»

«ԲՄԱ-Էներգիա» - «Ռուբին»

Հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին եւ 24-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում