19:45  ,  1 սեպտեմբերի, 2015

Հայաստանի հավաքականի թեկնածու դարպասապահը մշտական բնակության է մեկնել Ֆրանսիա

Երեւանի «Բանանցն» ու դարպասապահ Արթուր Թորոյանը խզել են պայմանագիրը։ Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 23-ամյա դարպասապահը մշտական բնակության է մեկնել Ֆրանսիա։ Արթուր Թորոյանը 85 հանդիպում է անցկացրել «Բանանցում»։ Նախկինում նա պաշտպանել է Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասը, իսկ հունիսին հրավիրվել էր նաեւ ազգային հավաքական։

Լուսանկարը՝ Արթուր Թորոյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում