18:43  ,  1 սեպտեմբերի, 2015

Մասիս Ոսկանյանը վերադարձել է Բելգիա

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Մասիս Ոսկանյանը վերադարձել է Բելգիա՝ պայմանագիր կնքելով Առաջին լիգայի «Կոկսիդ» ակումբի հետ, հաղորդում է բելգիական ակումբի պաշտոնական կայքը։

25-ամյա ֆուտբոլիստի նախորդը ակումբը Երեւանի «Փյունիկն» էր։ Մինչեւ «Փյունիկը» տեղափոխվելը Մասիս Ոսկանյանը խաղացել է բելգիական «Բրյուգեում» եւ «Ռոսելարում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում