Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Մասիս Ոսկանյանը վերադարձել է Բելգիա՝ պայմանագիր կնքելով Առաջին լիգայի «Կոկսիդ» ակումբի հետ, հաղորդում է բելգիական ակումբի պաշտոնական կայքը։
25-ամյա ֆուտբոլիստի նախորդը ակումբը Երեւանի «Փյունիկն» էր։ Մինչեւ «Փյունիկը» տեղափոխվելը Մասիս Ոսկանյանը խաղացել է բելգիական «Բրյուգեում» եւ «Ռոսելարում»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում