17:44  ,  1 սեպտեմբերի, 2015

Bundesliga.com. Հենրիխ Մխիթարյանը՝ խորհրդանշական հավաքականում

Բունդեսլիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է Գերմանիայի առաջնության երրորդ տուրի խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

Դարպասապահ. Թիմո Հորն («Քյոլն»)։

Պաշտպաններ. Դավիդ Ալաբա («Բավարիա»), Մատս Հումելս («Բորուսիա Դ.»), Թիմ Կլոզե, Ռիկարդո Ռոդրիգես («Վոլֆսբուրգ»)։

Կիսապաշտպաններ. Յունուս Մալի («Մայնց»), Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա Դ.»), Դիեգո Կոստա («Բավարիա»)։

Հարձակվողներ. Թոմաս Մյուլեր («Բավարիա»), Լյուկ Կաստայնյոս («Այնտրախտ Ֆ.»), Յոսինորի Մուտո («Մայնց»)։

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության երրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 3։1 հաշվով հաղթել է Բեռլինի «Հերտային»։ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով