16:42  ,  1 սեպտեմբերի, 2015

Դե Խեան կմնա «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալը» չի բողոքարկի

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան եւս մեկ մրցաշրջան կանցկացնի «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը տեղափոխության գրանցումն ուշացրած Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է ապացուցել, որ Դե Խեայի տրանսֆերը հաստատող փաստթղթերը Լա Լիգա է ուղարկել տրանսֆերային պատուհանի փակվելուց մեկ րոպե առաջ, հաղորդում է Marca-ն։

Դե Խեան 2016թ. ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Իսպանացի դարպասապահի տեղափոխության գործարքում ներառված էր նաեւ «Ռեալի» կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այդ տրանսֆերը եւս չի կատարվել, Նավասը կարիերան կշարունակի Արքայական ակումբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում