15:17  ,  1 սեպտեմբերի, 2015

Դե Խեայի տրանսֆերը ձախողվել է «Ռեալի» համակարգիչների հնացած ծրագրերի պատճառով

Իսպանիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերը Մադրիդի «Ռեալ» ձախողվել է Արքայական ակումբի գրասենյակի համակարգիչների հնացած ծրագրերի պատճառով, հաղորդում է AS-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր փաստաթղթերն ուղարկել է ժամանակին, սակայն ոչ ժամանակակից ծրագրային ապահովման պատճառով «Ռեալը» չի կարողացել նույն պահին բացել դրանք։

Զավեշտալին այն է, որ «Ռեալի» հովանավորներից մեկը համակարգչային ծրագրային ապահովման առաջատար Microsoft-ն է։

Ակումբները պայմանավորվել էին, որ 24-ամյա իսպանացու տրանսֆերի դիմաց անգլիացիները ստանալու են 25 միլիոն եվրո եւ կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասի տրանսֆերային իրավունքը: «Մանչեսթեր Յունայթեդը» ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը ժամանակին Դե Խեային գրանցել է ՖԻՖԱ-ի TMS տրանսֆերային համակարգում, սակայն Արքայական ակումբը չի հասցրել նրան գրանցել «Լա Լիգայում», գրում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում