14:30  ,  1 սեպտեմբերի, 2015

Շնայդերլին. Ռունին նույնիսկ չգիտեր, թե ով է Մարտիալը

Ռունին մոտեցավ ինձ ինքնաթիռում եւ հարցրեց, թե ով է Մարտիալը, ասել է Ֆրանսիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մորգան Շնայդերլինը՝ խոսելով անգլիական թիմի 19-ամյա նորեկ Անտոնի Մարտիալի մասին։

«Ես ասացի Ուեյնին, որ Անտոնին մեծ ներուժով գերազանց խաղացող է, որն անցած մրցաշրջանի վերջում եւ ընթացիկ մրցաշրջանում մի շարք լավ հանդիպումներ է ունեցել «Մոնակոյում»։ Ես նշեցի, որ նա Թիերի Անրիին հիշեցնող, լավ տեխնիկայով ֆուտբոլիստ է»,- Շնայդերլենի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Անտոնի Մարտիալի համար «Մանչեսթեր Յունայթեդը» կվճարի 80 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս