13:55  ,  1 սեպտեմբերի, 2015

Տոկիո-2020-ի կազմկոմիտեն հրաժարվեց սկանդալային խորհրդանիշից

2020թ. Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն որոշել է հրաժարվել սկանդալի պատճառ դարձած խորհրդանիշից, հաղորդում է nhk-ը։

Բելգիացի դիզայներ Օլիվյե Դեբին հայտարարել էր, որ 2020թ. Օլիմպիական խաղերի համար ճապոնացի դիզայներ Կենձիրո Սանոյի ներկայացրած եւ կազմկոմիտեի կողմից ընդունած խորհրդանիշը կրկնում է երկու տարի առաջ Լյեժի թատրոնի համար իր հեղինակած խորհրդանիշը եւ պահանջել էր փոխել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում