12:10  ,  1 սեպտեմբերի, 2015

Դանիայի հավաքականի առանցքային պաշտպանը չի մասնակցի Հայաստանի դեմ խաղին, Էրիկսենը դեռ վերականգվում է

Ֆուտբոլի Դանիայի հավաքականի պաշտպան Սիմոն Բասկ Պոուլսեն չի մասնակցի Հայաստանի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպմանը, հայտնում է Դանիայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը:

Հոլանդական ՊՍՎ-ի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մարզման ժամանակ: Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը Պոուլսեի փոխարեն ազգային թիմ է հրավիրել վարձավճարով Մյոնխենգլադբախի «Բորուսիա» տեղափոխված 19-ամյա Անդրեաս Կրիստենսենին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Չելսիին»:

Դանիայի հավաքականի կազմում ապաքինվում է նաեւ Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսեն, որի վնասվածքն այնքան էլ լուրջ չէ:

Հիշեցնենք, որ Հայաստան - Դանիա հանդիպմումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Երեւանում: Կոպենհագենում կայացած առաջին խաղում դանիացիները կամային հաղթանակ են տարել Հայաստանի հավաքականի նկատմամբ՝ 2:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով