11:49  ,  1 սեպտեմբերի, 2015

Ռիվալդոյի որդին կխաղա Պորտուգալիայի առաջնությունում

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռիվալդոյի որդի Ռիվալդինյոն տեղափոխվել է Պորտուգալիայի առաջնությունում հանդես եկող «Բոավիշտա», հայտնում է ակումբի կայքը:

20-ամյա հարձակվողը պորտուգալական ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր:

Մինչեւ այս Ռիվալդինյոն խաղում էր Բրազիլիայի երկրորդ լիգայում հանդես եկող «Մոջի Միրինում», որի սեփականատերը նրա հայրն է: Նա նույնիսկ մի քանի խաղ է անցկացրել Ռիվալդոյի հետ միասին եւ խփել է գոլեր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում