00:05  ,  1 սեպտեմբերի, 2015

Անա Իվանովիչն ու Կեյ Նիսիկորին պարտվեցին US Open-ի առաջին շրջանում

Աշխարհի 7-րդ ռակետ Անա Իվանովիչը չկարողացավ հաղթահարել թենիսի կանանց ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանի արգելքը:

Մեկնարկային մրցախաղում սերբ թենիսիստուհին 3 սեթում պարտվեց սլովակ Դոմինիկա Ցիբուլկովային: 1 ժամ 59 րոպե տեւած մրցախաղում գրանցվեց 3:6, 6:3, 3:6 հաշիվը: Երկրորդ շրջանում Ցիբուլկովան կխաղա ամերիկուհի Ջեսիկա Պեգուլայի հետ: 

US Open-ի տղամարդկանց պայքարում էլ անակնկալ մատուցեց աշխարհի չորրորդ ռակետ Կեյ Նիսիկորին, որն առաջին շրջանում 4:6, 6:3, 6:4, 6:7, 4:6 հաշվով պարտվեց ֆրանսիացի Բենուա Պերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում