23:57  ,  31 օգոստոսի, 2015

«Մարիտիմուն» չպահպանեց հաղթական հաշիվը, Գեւորգ Ղազարյանը խաղաց 90 րոպե

Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության երրորդ տուրում «Մարիտիմուն» 1:1 հաշվով ավարտեց «Բելենենսեշի» դեմ արտագնա հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը երրորդ խաղում անընդմեջ «Մարիտիմուի» մեկնարկային կազմում հանդես եկավ 90 րոպե: Առաջին խաղակեսից հետո հյուրերն առջեւում էին հաշվի մեջ, սակայն գոլ բաց թողեցին 73-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ 27-ամյա Ղազարյանը Պորտուգալիայի առաջնությունում խաղացած առաջին հայ ֆուտբոլիստն է: Նա սեպտեմբերի 2-ի առավոտյան կմիանա Հայաստանի հավաքականին, որն արդեն սկսել է պատրաստվել Սերբիայի (սեպտեմբերի 4-ին) եւ Դանիայի (սեպտեմբերի 7-ին) ազգային թիմերի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղերին:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով