11:15  ,  1 սեպտեմբերի, 2015

Ալեսանդրո Նեստան գլխավորեց Պաոլո Մալդինիի ակումբը

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի, «Միլանի» ու «Լացիոյի» նախկին պաշտպան Ալեսանդրո Նեստան նշանակվել է ամերիկյան «Մայամիի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Դա կլինի 39-ամյա իտալացու առաջին մարզչական փորձը: 2012-2013-ը Նեստան MLS-ում հանդես էր եկել «Մոնրեալ Իմպակտում», իսկ հետո ավարտել էր կարիերան: Նախորդ մրցաշրջանում նա վերսկսեց կարիերան եւ մի քանի հանդիպում անցկացրեց հնդկական «Չենայի» կազմում:

«Մայամիի» սեփականատերերից մեկը «Միլանում» ու Իտալիայի հավաքականում Նեստայի նախկին թիմակից Պաոլո Մալդինին է: 2016-ին «Մայամին» կսկսի ելույթները Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայում (NASL):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս