12:50  ,  1 սեպտեմբերի, 2015

Դե Բրույնեն՝ ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերների տասնյակում

Գերմանական «Վոլֆսբուրգից» անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխված բելգիացի կիսապաշտպան Կեւին դե Բրույնեի տրանսֆերը ֆուտբոլի պատմության 6-րդ ամենաթանկ գործարքն է։

Ըստ transfermarkt.de-ի՝ Բելգիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար անգլիական ակումբը վճարել է 75 միլիոն եվրո։

Ցուցակը գլխավորում են Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն ու Գարեթ Բեյլը, որոնց տրանսֆերները կազմել են 94-ական միլիոն եվրո:

Transfermarkt.de. ֆուտբոլի պատմության 10 ամենաթանկ տրանսֆերները  

1. Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդից»՝ «Ռեալ», 2009թ.) - 94 միլիոն եվրո

2. Գարեթ Բեյլ («Տոտենհեմից»՝ «Ռեալ», 2013թ.) - 94

3. Նեյմար («Սանթոսից»՝ «Բարսելոնա», 2013թ.) - 83.5

4. Լուիս Սուարես («Լիվերպուլից»՝ «Բարսելոնա», 2014թ.) - 81

5. Խամես Ռոդրիգես («Մոնակոյից»՝ «Ռեալ», 2014թ.) - 80

6. Կեւին դե Բրույնե («Վոլֆսբուրգից»՝ «Մանչեսթեր Սիթի», 2015թ.) - 75

7. Անխել Դի Մարիա («Ռեալից»՝ «Մանչեսթեր Յունայթեդ», 2014թ.) - 75

8. Զինեդին Զիդան («Յուվենտուսից»՝ «Ռեալ», 2001թ.) - 73.5

9. Զլատան Իբրահիմովիչ («Ինտերից»՝ «Բարսելոնա», 2009թ.) - 69.5 

10. Կակա («Միլանից»՝ «Ռեալ», 2008թ.) - 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում