09:09  ,  1 սեպտեմբերի, 2015

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը չի վերադարձել լավագույն տասնյակ

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում մնացել է 11-րդ տեղում: Հայ գրոսմայստերի վարկանիշը 2765 է:

Լավագույն տասնյակում փոփոխություններ տեղի չեն ունեցել: Առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: 24-ամյա նորվեգացուն հաջորդում են աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու բուլղարացի Վեսելին Տոպալովը:

100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի հավաքականի եւս 2 ներկայացուցիչներ: Գաբրիել Սարգսյանը 61-րդն է, իսկ Սերգեյ Մովսեսյանը՝ 89-րդը: 

ՖԻԴԵ, սեպտեմբերյան դասակարգման աղյուսակ

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2853 վարկանիշ 

2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2816

3. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - 2816

4. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2814

5. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - 2808

6. Անիշ Գիրի (Հոլանդիա) - 2793

7. Դին Լիրեն (Չինաստան) - 2782

8. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2777

9. Ուեսլի Սո (ԱՄՆ) - 2777

10. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - 2771

11. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2765

61. Գաբրիել Սարգսյան - 2679

89. Սերգեյ Մովսեսյան - 2658

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում