10:50  ,  1 սեպտեմբերի, 2015

Sinquefield Cup. Արոնյանը վերջին տուրում կհանդիպի Տոպալովին եւ չպարտվելու դեպքում կհաղթի մրցաշարում

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարում սեպտեմբերի 1-ին կանցկացվի վերջին՝ 9-րդ տուրը: Լեւոն Արոնյանի վերջին մրցակիցը բուլղարացի Վեսելին Տոպալովն է, որի դեմ Հայաստանի հավաքականի առաջատարը հանդես կգա սեւերով եւ չպարտվելու դեպքում կնվաճի մրցաշարի հաղթողի տիտղոսը:

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:00-ին: Վերջին տուրից առաջ հայ գրոսմայստերն ունի 5.5 միավոր եւ միանձնյա առաջատարն է, իսկ Տոպալովը հավաքել է 4 միավոր: Արոնյանին մեկական միավոր զիջում են 2-5-րդ տեղերը բաժանող 4 շախմատիստներ, այդ թվում՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Sinquefield Cup-2015, 9-րդ տուր

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Ուեսլի Սո (ԱՄՆ) 

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Անիշ Գիրի (Հոլանդիա) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում