09:48  ,  1 սեպտեմբերի, 2015

«Զենիթը» բանակցում է Յուրգեն Կլոպի հետ

Ռուսական «Զենիթը» բանակցություններ է սկսել Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ, գրում է Sky Sport Italia-ն:

«Զենիթը» գլխավորող Անդրե Վիլաշ-Բոաշը դժգոհ է ակումբում ստեղծված իրավիճակից եւ պատրաստ է հեռանալ: Կլոպը Ռուսաստանի չեմպիոնին հայտնել է, որ թիմն անպայման պետք է պահպանի բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիտցելին:

Հիշեցնենք, որ 2008-ից մինչեւ նախորդ մրցաշրջանի ավարտը գերմանացի մասնագետը գլխավորում էր «Բորուսիան», իսկ այժմ գործազուրկ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում