23:34  ,  16 հունիսի, 2012

Եվրո-2012. հույներն առաջ անցան հաշվի մեջ (ընդմիջում)

Եվրո-2012-ի A խմբի երրորդ տուրի՝ Ռուսաստան – Հունաստան հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի ավելացված ժամանակում:

35-ամյա կիսապաշտպան Գերորգիոս Կարագունիսը գրավեց ռուսների դարպասը՝ առաջ մղելով Հունաստանի թիմին: Կարագունիսը 150-րդ հանդիպումն է անցկացնում Հունաստանի հավաքականի կազմում:

Թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով