21:43  ,  31 օգոստոսի, 2015

Սարգիս Ադամյանը Գերմանիայում գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ

Ֆուտբոլի Գերմանիայի ռեգիոնալ լիգայի (չորրորդ դիվիզիոն) 6-րդ տուրում «Նոյշտրելիցը» մրցակցի խաղադաշտում 1:2 հաշվով պարտվել է «Օբերլաուզիցին»:

Հյուրերի գոլը 32-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի թեկնածու Սարգիս Ադամյանը, ով աչքի է ընկել երկրորդ խաղում անընդմեջ: Դա 22-ամյա հարձակվողի երկրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում, որում նա մասնակցել է 6 խաղի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում