21:07  ,  31 օգոստոսի, 2015

Դորտմունդի «Բորուսիան» հաստատեց Յանուզայի տրանսֆերը (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հաստատել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ադնան Յանուզայի տրանսֆերը:

Գերմանական ակումբը մեկ տարով վարձակալել է Բելգիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստին: «Բորուսիայում» Յանուզայը հանդես կգա 9 համարի մարզաշապիկով:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում բելգիացին մասնակցել է 2 խաղի եւ խփել է մեկ գոլ։ Նա 2011-ին բելգիական «Անդերլեխտից» էր տեղափոխվել անգլիական ակումբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում