20:41  ,  31 օգոստոսի, 2015

«Ուլիսը» կխաղա Հայաստանի Մ-21 հավաքականի հետ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը ստուգողական հանդիպում կանցկացնի «Ուլիսի» հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հայաստանի առաջնությունում ընդմիջում է հայտարարված ազգային հավաքականների խաղերի հետ կապված: Հայաստանի Մ-21 հավաքականը սեպտեմբերի 8-ին 2017թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղում մրցելու է Ռումինիայի թիմի հետ։

Այդ հանդիպման նախապատրաստական փուլում Մ-21 հավաքականը «Ուլիսի» հետ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 3-ին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում: Խաղի սկիզբը ժամը 17:00-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում