20:12  ,  31 օգոստոսի, 2015

Յուրա Մովսիսյանի եւ Կառլեն Մկրտչյանի խաղի գնահատականը

«Спорт-Экспресс»-ը գնահատել է ֆուտբոլիստների գործողությունները Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի «Սպարտակ» - «Անժի» խաղում։

72-րդ րոպեին փոխարինված Հայաստանի հավաքականի եւ «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը եւ ամբողջ հանդիպումն անցկացրած Հայաստանի հավաքականի եւ «Անժիի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը ստացել են նույն գնահատականը՝ 5,5։

«Մովսիսյանը կարող էր հաշիվը բացել հենց առաջին գրոհի ժամանակ, բայց չկարողացավ եզրափակել Կոմբարովի փոխանցումը։ Հետո նա բաց թողեց եւս մեկ գոլային պահ՝ հարվածելով ուղիղ Պեսյակովի վրա։ Բայց հենց Մովսիսյանի փոխանցումից հետո «Սպարտակը» ստացավ 11 մետրանոցի իրավունք։

Մկրտչյանն այս մրցաշրջանում առաջին անգամ հայտնվեց «Անժիի» մեկնարկային կազմում։ Նա կատարեց մեծ աշխատանք, սակայն հենց նա էր մեղավոր 11 մետրանոցի համար»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ «Անժին» հյուրընկալվելիս հաղթել է 2։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում