19:11  ,  31 օգոստոսի, 2015

Հայաստանի Մ-21 հավաքականը սկսեց հավաքը

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայում սկսել է մարզական հավաքը՝ պատրաստվելով 2017 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Ռումինիայի դեմ հանդիպումը: Հավաքականը հանգրվանել է «Ռեժինե» հյուրանոցում։ Հավաքը կտեւի մինչեւ սեպտեմբերի 7-ը:

Թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը Ռումինիայի հավաքականի հետ հանդիպմանը մասնակցելու համար հրավիրել է 23 ֆուտբոլիստների:

Սեպտեմբերի 7-ին կանանալիք Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան - Դանիա հանդիպմանը չմասնակցելու դեպքում Հայաստանի Մ-21 հավաքականին կարող է միանալ նաեւ Արտյոմ Սիմոնյանը: Աղվան Պապիկյանը եւ Իվան Մամախանովը հավաքականին կմիանան սեպտեմբերի 1-ին:

Դարպասապահներ

Անատոլի Այվազով, «Փյունիկ»

Գրիգոր Մակարյան, «Բանանց»

Արտյոմ Կարապետյան, «Միկա»

Պաշտպաններ

Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»

Ռոբերտ Հակոբյան, «Փյունիկ»

Վասպուրակ Մինասյան, «Փյունիկ»

Հովհաննես Ներսիսյան, «Փյունիկ»

Արամ Շախնազարյան, «Բանանց»

Արմեն Մանուչարյան, «Բանանց»

Աղավարդ Պետրոսյան, «Բանանց»

Իվան Մամախանով, «Տորպեդո» (Արմավիր,Ռուսաստան)

Կիսապաշտպաններ

Ղուկաս Պողոսյան, «Փյունիկ»

Ալիկ Առաքելյան, «Փյունիկ»

Սարգիս Շահինյան, «Փյունիկ»

Գոռ Մալաքյան, «Շիրակ»

Կարեն Հարությունյան, «Բանանց»

Նաիրի Մինասյան, «Բանանց»

Աղվան Պապիկյան, «ԳԿՍ Բելխատով» (Լեհաստան)

Շանթ Բեդրոսյան, «Դե Գրաֆսհապ» (Հոլանդիա)

Հարձակվողներ

Ռազմիկ Հակոբյան, «Փյունիկ»

Պետրոս Ավետիսյան, «Բանանց»

Արթուր Միրանյան, «Վարդար» (Մակեդոնիա)

Դավիթ Արշակյան, «Տրակայ» (Լիտվա)

Ֆոտո՝ ՀՖՖ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում