18:43  ,  31 օգոստոսի, 2015

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Բեռլինի «Հերտայի» դեմ խաղում։

Մխիթարյանը երկու հարված է կատարել «Հերտայի» դարպասի ուղղությամբ, մեկ հարված՝ դարպասին։ Հայ ֆուտբոլիստը կատարել է 34 փոխանցում՝ 82,4 տոկոս ճշգրտությամբ։ 26-ամյա կիսապաշտպանը վեց անգամ շրջանցել է մրցակիցներին, երեք անգամ հաղթող է եղել օդային պայքարում, երկու անգամ կասեցրել է մրցակցի գրոհը։

Մխիթարյանը երկու անգամ է խախտել կանոնները, նրա դեմ եւս կանոնները խախտել են երկու անգամ։

Հայ ֆուտբոլիստը ստացել է 8,48 գնահատականը, ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող եւ ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում։

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության երրորդ տուրում Թոմաս Տուխելի գլխավորած թիմը «Հերտային» հաղթել է 3։1 հաշվով։ Ամբողջ հանդիպումն անցկացրած Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով