18:12  ,  31 օգոստոսի, 2015

Կազեմիրոն վեց տարվա պայմանագիր կնքեց Մադրիդի «Ռեալի» հետ

Բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն վեց տարվա պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, հաղորդում է Արքայական ակումբի կայքը։

Անցած մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով հանդես էր գալիս պորտուգալական «Պորտուում»։

Բրազիլիայի հավաքականի խաղացողի նախորդ պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված էր մինչեւ 2017 թվականը։

Կազեմիրոն 2012-ին բրազիլական «Սան Պաուլուից» է տեղափոխվել «Ռեալ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում