17:10  ,  31 օգոստոսի, 2015

Պաշտոնական. Աղվան Պապիկյանը կարիերան կշարունակի Լեհաստանում

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Աղվան Պապիկյանը տեղափոխվել է լեհական «Բելխատուվ», հաղորդում է ակումբի կայքը։

21-ամյա ֆուտբոլիստը կնքել է երկու տարվա պայմանագիր, եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Աղվան Պապիկյանը հանդես կգա 16 համարի մարզաշապիկով։

Ֆուտբոլիստի նախորդ ակումբը Երեւանի «Ուլիսն» էր։ Նա նաեւ խաղացել է լեհական «Լոձում», Երեւանի «Փյունիկում», Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ թիմում։

Լեհաստանի Առաջին լիգայի 6-րդ տուրից հետո «Բելխատուվը» բաժանում է 2-5-րդ տեղերը՝ առաջատարին զիջելով 1 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում