16:49  ,  31 օգոստոսի, 2015

«Բորուսիայի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Ֆիորենտինա»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկին կտեղափոխվի «Ֆիորենտինա»։ Լեհ ֆուտբոլիստը բուժզննում է անցնում իտալական ակումբում, հաղորդում է Przeglad Sportowy-ն։

«Ֆիորենտինան» մեկ տարվա վարձակալության պայմանագիր կկնքի ֆուտբոլիստի հետ, հետագայում տրանսֆերը գնելու իրավունքով։

Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը մի շարք վնասվածքներից հետո չուներ տեղ «Բորուսիայի» հիմնական կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում