16:26  ,  31 օգոստոսի, 2015

Մոուրինյո. «Չելսիի» ղեկավարությունը չի իրագործում նախագիծս

Անգլիայի առաջնության չորրորդ տուրում «Քրիսթալ Փելասին» 1։2 հաշվով պարտվելուց հետո Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունը չի իրագործել իր ներկայացրած ծրագիրը։

«Հանդիպումը ցույց տվեց, որ «Քրիսթալ Փելասն» ավելի լավ էր պատրաստվել։ Նույնիսկ հաջողությունն էր հյուրերի կողմը։ Մենք ավելիին էինք արժանի, սակայն ոչ ոքի արդյունքի էլ չհասանք։

Դարձյալ պետք է նշեմ մրցավարական սխալները։ 0։0 հաշվի ժամանակ չնշանակվեց 11 մետրանոց մրցակցի դարպասին։ Սակայն ես գոհ չեմ նաեւ իմ ֆուտբոլիստների խաղից։ Ոչ բոլորն են լիարժեք տրվում խաղին։ Երրորդ փոփոխությունից հետո չորրորդը եւ 5-րդն անելու ցանկություն ունեի։ Հստակ է մի բան, որ մենք պետք է բարելավենք մեր խաղը։ Բայց պետք է ասեմ, որ դեռ ապրիլին ակումբի ղեկավարությանը ներկայացրած թիմի զարգացման ծրագիրս մինչեւ հիմա չի իրագործվել»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է dailymail-ը։

Անգլիայի առաջնության չորս տուրում «Չելսին» տարել է մեկ հաղթանակ, մեկ հանդիպում ավարտել է ոչ ոքի, երկու պարտություն է կրել, 4 միավորով 13-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում