15:05  ,  31 օգոստոսի, 2015

Պելեգրինի. Դե Բրույնեն առանձնահատուկ խաղացող է

Չեմ կասկածում, որ Դե Բրույնեն հաջող հանդես կգա մեր ակումբում եւ անգլիական Պրեմյեր լիգայում, ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին թիմի նորեկի մասին։

«Մեր թիմի ուժեղացման համար անհրաժեշտ են առանձնահատուկ խաղացողներ։ Ես գիտեմ, որ Քեւինն այդպիսի ֆուտբոլիստներից մեկն է։ Նա ունի բոլոր անհրաժեշտ որակները մեր նախագծում հաջող հանդես գալու համար։

Մենք խաղում ենք հարձակողական ֆուտբոլ, եւ Դե Բրույնեի հայտնվելը կուժեղացնի մեր խաղը բոլոր դիրքերում»,- Պելեգրինիի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի կայքը։

Բելգիայի հավաքականի հարձակողական կիսապաշտպանը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» չորրորդ նորեկն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Պելեգրինիի գլխավորած թիմ էին տեղափոխվել նաեւ Ռահիմ Ստերլինգը, Ֆաբիան Դելֆը եւ Նիկոլաս Օտամենդին։

Անգլիայի առաջնության չորս տուրում «Մանչեսթեր Սիթին» տարել է նույնքան հաղթանակ, խփել է 10 գնդակ, բաց չի թողել եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում