14:37  ,  31 օգոստոսի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը մոտ է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ադնան Յանուզայը մոտ է Դորտմունդի «Բորուսիան» համալրելուն, հաղորդում է Sky Sports-ը։ Կողմերը բանակցում են մեկ տարվա վարձակալության պայմանագրի շուրջ։

Ավելի վաղ, Յանուզայը հայտարարել էր, որ ցանկանում է ամրապնդվել «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում եւ մտադիր չէ հեռանալ անգլիական թիմից։

20-ամյա Յանուզայը երկու հանդիպում է անցկացրել Անգլիայի ընթացիկ առաջնությունում, երկուսն էլ՝ մեկնարկային կազմում։ Բելգիացի ֆուտբոլիստը խփել է մեկ գնդակ։

Տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերի 1-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում