14:03  ,  31 օգոստոսի, 2015

Ալեքսանդր Գրիգորյանը դարձյալ գլխավորեց «ԲՄԱ-Էներգիան»

Ալեքսանդր Գրիգորյանը դարձյալ նշանակվել է Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում։ 48-ամյա մասնագետը թիմը գլխավորել է նաեւ 2011-2012 թվականներին։ Գրիգորյանը փոխարինել է Ալեքսանդր Գորբաչովին։ Հայ մասնագետը նախկինում գլխավորել է «Նիժնի Նովգորոդը», «Խիմկին», Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիան», «Տոսնոն»։

Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում հանդես եկող «ԲՄԱ-Էներգիան» ութ տուրից հետո 6 միավորով զբաղեցնում է 19-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում