12:10  ,  31 օգոստոսի, 2015

«Ինտերը» ձեռք բերեց Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպանին

Միլանյան «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է գերմանական «Վոլֆսբուրգի» խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչին ձեռք բերելու մասին: 26-ամյա ֆուտբոլիստն իտալական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր:

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Պերիշիչի տրանսֆերը կազմել է 20 միլիոն եվրո: Նա 2013-ին Դորտմունդի «Բորուսիայից» էր տեղափոխվել «Վոլֆսբուրգ», որի կազմում մասնակցել է Գերմանիայի նախորդ առաջնության 24 խաղի՝ դառնալով 5 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս