02:15  ,  31 օգոստոսի, 2015

Sinquefield Cup. Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց Նակամուրային եւ դարձավ միանձնյա առաջատար

Ամերիկյան Սենթ Լուիսում շարունակվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրային: Պարտիան ավարտվեց 51-րդ քայլում:

Արոնյանը հավաքեց 5 միավոր եւ դարձավ միանձնյա առաջատար: Նրան մեկական միավոր զիջում են 2-5-րդ տեղերը բաժանող 4 շախմատիստներ, այդ թվում՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որն այս տուրում սպիտակներով պարտվեց ռուս Ալեքսանդր Գրիշչուկին:

Օգոստոսի 31-ին կայանալիք հաջորդ տուրում  Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Sinquefield Cup-2015, 7-րդ տուր

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0:1

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 0:1

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) -  Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս