Ամերիկյան Սենթ Լուիսում շարունակվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրային: Պարտիան ավարտվեց 51-րդ քայլում:
Արոնյանը հավաքեց 5 միավոր եւ դարձավ միանձնյա առաջատար: Նրան մեկական միավոր զիջում են 2-5-րդ տեղերը բաժանող 4 շախմատիստներ, այդ թվում՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որն այս տուրում սպիտակներով պարտվեց ռուս Ալեքսանդր Գրիշչուկին:
Օգոստոսի 31-ին կայանալիք հաջորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:
Sinquefield Cup-2015, 7-րդ տուր
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0:1
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 0:1
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում