10:11  ,  31 օգոստոսի, 2015

Ռոնալդուն 20 հազար ֆունտով գնել է իր մոմե արձանը

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն գնել է իր մոմե արձանը:

Cadena Ser-ի համաձայն՝ 30-ամյա հարձակվողը պատվիրել է կրկնօրինակն իր նույն մոմե արձանի, որը 2013-ին տեղադրվել էր Մադրիդի թանգարանում: Անգլիայում պատրաստված արձանի համար ֆուտբոլիստը վճարել է 20 հազար ֆունտ ստերլինգ: Ռոնալդուն այն տեղադրելու է իր տանը: Արձանը պատրաստելիս մասնագետներն օգտագործել են նույն ձեւաչափը, որը 2013-ին էր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում