00:55  ,  31 օգոստոսի, 2015

ՊՍԺ-ն խնդիրներ չունեցավ Մոնակոյում

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության չորրորդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Մոնակոյի» դարպասը: Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայցի ռմբարկու Էդինսոն Կավանին, իսկ խաղի վերջակետը դրեց արգենտինացի հարձակվող Էզեկյել Լավեսին, ով 76-րդ րոպեին փոխարինել էր վնասվածքից ապաքինված Զլատան Իբրահիմովիչին:

Ֆրանսիայի առաջնություն, չորրորդ տուր

«Մոնակո» - ՊՍԺ՝ 0:3

Էդինսոն Կավանի, 57, 73, Էզեկյել Լավեսի, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով