09:36  ,  31 օգոստոսի, 2015

Բարձրագույն խումբ. 5-րդ տուրի բոլոր գոլերը

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այս հանգստյան օրերին անցկացվեց 5-րդ տուրը: 4 խաղում գրանցվեց 9 գոլ:

5-րդ տուրից հետո Բարձրագույն խումբն ունեցավ նոր առաջատար, որը 11 միավոր հավաքած «Ալաշկերտն» է: Գյումրիի «Շիրակն» ունի 10 միավոր, իսկ գործող չեմպիոն «Փյունիկը» եւ «Գանձասար-Կապանը» 8-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը: 

Հայաստանի առաջնություն, 5-րդ տուր

Օգոստոսի 30

«Գանձասար-Կապան» - «Փյունիկ»՝ 1:1

Ացամազ Բուրաեւ, 90+3 (11մ) – Ալիկ Առաքելյան, 59

«Ուլիս» - «Միկա»՝ 0:2

Անտոն Կոզլով, 71, Օլեգ Ինկին, 73

Օգոստոսի 29

«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 1:2

Զավեն Բուլուտ, 36 – Միհրան Մանասյան, 36, Հեբեր Արաուխո, 50 (11մ)

«Շիրակ» - «Բանանց»՝ 1:1

Կոնան Օդիլոն Կուակու, 33 – Լարեսիո Գոմես Կոստա, 88 (11մ)

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում