22:30  ,  30 օգոստոսի, 2015

«Սպարտակն» ավարտել է տրանսֆերային արշավը

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը հայտարարել է, որ ռուսական ակումբն այլեւս համալրումներ չի ունենալու այս տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Այլեւս նորեկներ չեն լինի: Թիմի կազմն արդեն համալրված է: Դժվար թե ինչ-որ մեկը հեռանա մեր թիմից: Դա կարող է տեղի ունենալ միայն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում»,- Ալենիչեւի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնությունում տրանսֆերային պատուհանը փակվում է օգոստոսի 31-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում