20:51  ,  30 օգոստոսի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդը» սայթաքեց Ուելսում

Անգլիական Պրեմյեր լիգայի չորրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» Ուելսում 1:2 հաշվով պարտվեց «Սուոնսիին»:

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: 48-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան առաջ մղեց հյուրերին, սակայն դրանից հետո «Սուոնսին» 5 րոպեում խփեց 2 գոլ: Տանտերերին հաղթանակ բերեցին գանացի կիսապաշտպան Անդրե Այուի եւ ֆրանսիացի հարձակվող Բաֆետիմբի Գոմիսի դիպուկ հարվածները:

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Սուոնսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:1

Անդրե Այու, 61, Բաֆետիմբի Գոմիս, 66 – Խուան Մատա, 48

«Սաութհեմփթոն» - «Նորվիչ»՝ 3:0

Գրացիանո Պելե, 45, Դուշան Տադիչ, 64, 67

Հեռացում՝ Ստիվեն Ուիտակեր, 31 («Նորվիչ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում